Ադրբեջանական զինուժը ոչ միայն գիշերը, այլ նաև՝ առավոտյան է կրակել. Ոսկան Սարգսյան

Մայիսի լույս 13-ի գիշերը Բերդ համայնքի Մովսես գյուղի բնակիչները ընդհատումներով կրակահերթեր են լսել: Այդ կրակահերթերը գյուղի ուղղությամբ չեն եղել։ Այս մասին իր էջում գրել է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը։

նա նաեւ նշել է. «Մայիսի 13-ի առավոտյան, ժամը 7-անց 20-ից մինչև 7-n անց 40 րոպե նորից նույն հատվածում կրակոցներ են եղել: Դրանց ձայնն այնքան ուժեղ է եղել, որ լսվել է Մովսեսից 16 կմ հեռավորությամբ գտնվող Բերդ քաղաքում։

Վերջին ժամանակաշրջանում առաջին անգամն է , որ ադրբեջանական զինուժը կրակում է ոչ միայն գիշերը, այլ նաև՝ ցերեկը»։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։