Ադրբեջանական զինուժը մեծ աշտարակ է կանգնեցրել, որ ավելի մեծ տարածք հետախուզի. Ոսկան Սարգսյան

Լրագորղ Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկերներ է տեղադրել՝ կից գրելով․

2024թվականին Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սահմանագոտում սահմանազատման անվան տակ, միակողմանի կերպով Բաղանիս-Այրում նախկինում ադրբեջանաբնակ գյուղից տարածքներ, 30 տարի ամրացված դիրքերը Ադրբեջանին հանձնեցին։ Այդ տարածքներից վերև, բարձունքում ադրբեջանական զինուժը մեծ աշտարակ է կանգնեցրել, որ Հայաստանի ավելի մեծ տարածքում ռադիոհետախուզություն կատարի։ Այդ աշտարակը լավ տեսանելի է Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհից, որտեղից լուսանկարներն արել եմ։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։