Ադրբեջանական բենզինը վաղվանից կվաճառվի «Ռան օիլ»-ի բենզալցակայաններում: Ադրբեջանական բենզինը գնած «Մեգա թրեյդ» ընկերության տնօրեն Կարեն Հայրիյանը «Ազատությանը» փոխանցել է, որ АИ 95 պրեմիում տեսակի բենզինը կվաճառվի 440 դրամով: «Մեգա թրեյդը» մտնում է «Սիլ Կապիտալի» մեջ, որը պատկանում է իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին:




