Ադրբեջանական գերությունից ազատ արձակված Վագիֆ Խաչատրյանը տեղափոխվում է Նորք-Մարաշ սրտաբանական կենտրոն

Ադրբեջանական գերությունից ազատ արձակված Վագիֆ Խաչատրյանը տեղափոխվում է Նորք-Մարաշ սրտաբանական կենտրոն։

Այս մասին հայտարարել է նրա դուստրը՝ նշելով, որ հայրը այնտեղ բուժում կանցնի։

Այսօր Հայաստանի վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա գտնվում են ՀՀ տարածքում։ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։ Նրանք տեղափոխվում են Երեւան։

Հիշեցնենք, որ արցախցի Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է 2023 հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում դստեր աչքի առաջ ու տեղափոխվել Բաքու, երբ փորձել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։

Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին մեղադրանք էին առաջադրել քրեական օրենսգրքի երկու հոդվածների հատկանիշներով՝ ցեղասպանություն ու բռնի տեղահանում։ Նրան Ադրբեջանը մեղադրում է 1991 թվականի դեկտեմբերի 22-ին Մեշալի գյուղում տեղի ունեցած «ցեղասպանության» իրականացման համար։ Ըստ Բաքվի, իբր գործով 59 տուժող կա։

Վագիֆ Խաչատրյանը Բաքվի դատարանում հայտարարել է՝ չի ընդունում մեղադրանքը, չի մասնակցել ադրբեջանցիների նկատմամբ որևէ հանցագործության։
Բաքվի դատարանը Հակարի կամրջի մոտից առևանգված Վագիֆ Խաչատրյանին դատապարտել էր 15 տարվա ազատազրկման։ 15 տարուց 5-ը Խաչատրյանը պետք է անցկացներ բանտում, մնացածը՝ ուղղիչ գաղութում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։