«Ադրբեջանական բենզին գնելով՝ ֆինանսավորում եք նրանց բանակը». Նարեկ Կարապետյանը՝ իշխանություններին

«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը լրագրողների խնդրանքով արձագանքեց իշխանության պնդումներին, թե Ադրբեջանից բենզին ներկրելը «տնտեսապես շահավետ է»։

«Ինչպես ԶԼՄ-ներն են նշում, 1,5 միլիոն դոլարի ադրբեջանական բենզին է ներմուծվել։ Ըստ Ադրբեջանի հարկային ծառայության տվյալների, երկրում ՀՆԱ/հարկեր հարաբերակցությունը 20-ից 25 է։ Այսինքն, դրանից մոտ 250-300 000 դոլարը որպես հարկ՝ գնացել է Ադրբեջանին։ Ադրբեջանական պետության ծախսերի 30-40 տոկոսը, կամ մի քիչ ավելի քիչ, ռազմական ծախսերն են։ Ուրեմն՝ մենք 1,5 միլիոն դոլարի բենզին բերելով, իմ հաշվարկով, մոտավորապես 80-ից 100 000 դոլարով ֆինանսավորել ենք ադրբեջանական բանակին»,- ասաց Կարապետյանն, ապա հռետորական հարց հնչեցրեց՝ վտանգ չենք տեսնու՞մ՝ ի դեմս Ադրբեջանի։

«Այդ կարգի վտանգ չենք տեսնու՞մ, որ արդեն ֆինանսավորում ենք իրենց։ Երբ մենք գնում ենք բենզին, SOCAR-ը հարկ է տալիս։ Հարկը գնում է նավթային ֆոնդ, նավթային ֆոնդը փոխանցում է բյուջե, բյուջեն էլ տալիս է բանակին։ Բանակը գնում է ռազմական տեխնիկա, օգտագործում հայ զինվորների դեմ՝ մեր ազգանունով՝ իմ և ձեր։ Արդյոք այդ կարգի վտանգ չկա՞ նրանցից, որ մենք ֆինանսավորում ենք իրենց բանակը»,- ՔՊ-ականների պնդումներին ի պատասխան՝ ասաց Նարեկ Կարապետյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։