«Ադրբեջանական աղբյուրները հաղորդում են, որ Պակիստանից գնված կործանիչների առաջին խմբաքանակն արդեն Բաքվում է»․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մինչ մեզ ինքնամոռաց պատմում են այն մասին, թե իբր կարելի է ինչ-որ «բան» ստորագրելով ադրբեջանցի մարդասպանների և օկուպանտների հետ, հասնել խաղաղության, նույն այդ ադրբեջանցի ագրեսորն ու օկուպանտը ակտիվորեն պատրաստվում է «խաղաղությանը», բայց պատրաստվում է իրեն իսկ բնորոշ «խաղաղության» և «բարիդրացիության» տրամաբանությամբ։
Եվ այսպես, ադրբեջանական աղբյուրները հաղորդում են, որ Պակիստանից գնված JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը վայրէջք է կատարել Բաքվում։
Միևնույն ժամանակ հիշեցնենք, որ Ադրբեջանը զանգվածաբար զինվում է` և դա այն իրավիճակում, երբ Հայաստանը հակառակ տարրական տրամաբանությանը կրճատում է իր ռազմական բյուջեն՝ իր որոշումը հիմնավորելով այն պնդմամբ, թե իբր «խաղաղությունը» եկել է։
Ահա այսպես՝ լուռ, հանգիստ և առանց շտապելու, հայերը պատրաստվում են խաղաղությանը, իսկ ադրբեջանցիները՝ պատերազմին։
Դուք զգում եք, թե ինչպիսի պատճառահետևանքային «բարդակ» է տիրում մեր գլխում»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։