Ռուսական իշխանությունները ռեպրեսիաների մեքենա են գործարկում Կուրսկի շրջանի տարածքում, որտեղ ուկրաինական ներխուժող զորքերի հետ մարտերը շարունակվում են արդեն չորրորդ օրը։ Այս մասին տեղեկանում ենք The Moscow Times-ից։
Ինչպես հայտնում է Mash-ը, ուրբաթ օրն Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) ձերբակալել է Օկտյաբրսկոյե գյուղի 48-ամյա մի բնակչի, ով նկարահանում էր ուկրաինական հարվածների հետևանքները։
Հետախուզական ծառայությունների տվյալներով՝ տեղի բնակչի նկարահանած տեսանյութը հրապարակվել է ուկրաինական Telegram ալիքներից մեկում։ Հարցաքննության ժամանակ կալանավորը հայտարարել է, որ իբր կատարել է հանձնարարություն, և դրա իրականացման համար իրեն խոստացել են գումար և «ՆԱՏՕ-ի երկրներից մեկի քաղաքացիություն»։
Նշվում է, որ Mash-ի տեղեկություններով՝ որոշվում է «լրտեսություն» հոդվածով քրեական գործ հարուցելու հարցը, որը նախատեսում է մինչև ցմահ ազատազրկում։