Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ոստիկանների կողմից ձեռնարկված հսկայածավալ օպերատիվ հետախուզական գործողությունների և տարված բացատրական աշխատանքի շնորհիվ քիչ առաջ ոստիկանության Կոտայքի բաժին են ինքնակամ ներկայացել Աբովյան քաղաքի բնակիչներ, եղբայրներ, 42-ամյա Աշոտ Սոխրաբյանցը և 34-ամյա Բենյամին Սոխրաբյանցը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինները կասկածվում են Աբովյան քաղաքում, նոյեմբերի 10-ին, խուլիգանական դրդումներով Աբովյան քաղաքի բնակիչ 24-ամյա Սարգիս Զեյնալյանին սպանլու մեջ։
Նշենք, որ նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքում սպանություն և սպանության փորձ էր տեղի ունեցել քաղաքի ամենամարդաշատ վայրում։ Ժամը 17։30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ շտապօգնության բժիշկների հերթապահ բրիգադը կանչով մենել էր Աբովյան 2-րդ միկրոշրջան 20 հասցե և Աբովյան քաղաքի համար 7 հիմանական դպրոցի մոտից դանակահարված քաղաքացու էր բուժօգնություն ցուցաբերել, ապա տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն։ Մեկ ժամ անց նույն բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել էին, որ դանակահարության հետևանքով մահացած վիճակում իրենց մոտ էր տեղափոխվել երիտասարդ տղա։
Հիվանդանոց մեկնած քրեական ու համայնքային ոստիկանները պարզել էին, որ մահացածը Աբովյան քաղաքում հաշվառված 24-ամյա Սարգիս Զեյնալյանն է։




