Աբովյան քաղաքում «Kia»-ն արմատից կոտրել է ծառն ու կողաշրջվել. կա 1 զոh, 3 վիրավոր. մահացածը ՊՆ զինծառայող էր

Այսօր՝ մարտի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00:40-ի սահմաններում Սյունիքի մարզում հաշվառված 19-ամյա Վարդան Ա.-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կիսակողաշրջվել. Հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով Վարդան Ա.-ն, ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 19-ամյա Ամուր Ա.-ն, 20-ամյա Ռոբերտ Ղ.-ն և 19-ամյա Արամ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ վիրավորներից Վարդան Ա.-ն գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ զորամասում

Դեպքի վայր է ժամանել նաև Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը, ում հանձնարարականով կոմունալ բաժնի աշխատողները սպասում էին մինչև քննիչների աշխատանքի ավարտը, որպեսզի տարածքից հեռացնեն արմատախիլ եղած ծառը ու մաքրեն տարածքը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։