ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողին ինքնասպանության են հասցրել. նախաձեռնվել է քրեական վարույթ

Սյունիքի մարզում սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի հատկանիշներով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը)»,– հայտնեել են ՀՀ քննչական կոմիտեից։

Կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Հիշեցնենք՝ 24News.am-ը հաղորդել էր, որ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղում համածառայակցի հետ միջադեպի հետևանքով ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել։ Նշվում է, որ մահացածը 18 տարեկան է, ով ինքն է իրեն կրակել։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։