Այսօր «Համահայկական ճակատ» շարժման նախաձեռնությամբ անհետ կորած անձանց հարազատներն ակցիա են անցկացնում կառավարության շենքի դիմաց։ «Անհետ կորածների խնդիրը հումանիտար խնդիր է, և քանի դեռ այս երկրում չեն հաղթահարվել հումանիտար խնդիրները՝ մենք չենք կարող խոսել խաղաղությունից, չենք կարող խոսել պետականութունից և պետությունից։ Այստեղ հավաքված մարդկանց հարցը որևէ կերպ չի հուզում այս շենքում նստածներին, արտաքին գործերի նախարարւթյանը, Քննչականին, ԱԱԾ-ին։ Ամիսներ առաջ ԱԱԾ պետը, այնուհետև քաղհասարակության ներկայացուցիչներն այցելել են Բաքու, լսե՞լ եք ամեն օր Բաքվի բանտերում խոշտանգվող մեր հայրենակիցների հարցի մասին բարձրաձայնեն, մենք չենք լսել»,- այս մասին նշեց շարժման անդամ Ռուզաննա Ստեփանյանը։




