ԱԱԾ-ն զբաղացրել եք եկեղեցու դեմ պայքարով․ ԱԱԾ օպերն ի՞նչ գործ ունի քահանայի հետ բացատրական աշխատանքներ տանի․ Մանուկյան

ԱԱԾ, ՆԳՆ սարքել եք բռնության միջոց․ ԱԱԾ օպերն ի՞նչ գործ ունի քահանայի հետ բացատրական աշխատանքներ տանի։ Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, կառավարության հետ հարցուպատասխանին Նիկոլ Փաշինյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Լավ ա անում Նիկոլ Փաշինյանը, բոլոր նախկին պաշտոնյաները, որոնք ժամանակին իրար դեմ չգրելու համար խելոք-խելոք համաձայնվել են Փաշինյանի հետ ու այսօր ձայն չեն հանում հազար տեսակի պատճառով, դրա համար կարողանում է ծրարներից խոսել։

20-ականներին բոլշևիկներն աղանդավորական շարժում են սարքում, որպեսզի եկեղեցին մաքրեն ու դարձնեն իսկական քրիստոնեական տաճարներ․․․ սիրուն բառեր։

Տիկին Սարգսյան, որ այդպես հեզասահ ելույթ եք ունենում, դեկտեմբերի 25-ից մի քանի հարցեր եմ ուղարկել նախարարություն, հարցրել եմ՝ այդ ոստիկանները քրեական ոստիկանության բարձրաստիճան ոստիկանը, օրինակ՝ Արթուր Զաքարյանը, ի՞նչ գործ ուներ եպիսկոպոսների ուղեկցելու գործով։ Կարող եք սիրուն խոսել, բայց ամբողջ երկրով տեռոր եք ենթարկում, Նիկոլ Փաշինյան, ոստիկանություն, ԱԱԾ, հասել են այնտեղ, որ Մասյացոտն թեմի Տեր հայրը ստիպված է հայտարարություն արել ու այսօր նորից ասել է, որ արտաքին ճնշման ազդեցության տակ է արել։ Ամբողջ ԱԱԾ-մն զբաղեցրել եք եկեղեցու դեմ պայքարով»,- իր հարցում նշեց Մանուկյանը։

Անդրադառնալով «ծրարով» գումար ստանալուն՝ Փաշինյանն ասաց․ «Ուրեմն ոչ թե իրենք են ինձ փող տվել, այլ ես եմ իրենց փող տվել։ Այսինքն՝ իրենց հնարավորություն եմ տվել, որ մեր արտադրած որակյալ ապրանք վաճառեն, և խեղճերը 2 կոպեկ ստանան։ Որովհետև ձեր տպած թերթը ոնց մնացել ա պահեստներում, նենց էլ մնացել է»։

Եկեղեցու դեմ արշավի մասով էլ նա նշեց․ «Հայաստանի Հանրապետությունն իրեն պաշտպանելու է օտարերկրյա ԿԿԲ գործակալներից, անկախ նրանից իրենք քաղաքական գործչի փողկապի տակ են թաքնված, թե հոգևոր ծառայողի վեղարի։ Թռնեք վերև, իջնեք ցած, ինչ անեք դա անխուսափելի է։ Սա պետություն է, այլ կերպ չի կարող լինել։

Մենք պողպատե մանդատ ենք ստացել, ու դեռ ժողովուրդն էլ դժգոհ է մի բան էլ, որ մենք բավարար կոշտությամբ չենք օգտագործում այդ մանդատը։ Ոչինչ, էնտեղ էլ ենք ասում, էս պետություն է»։

Մանուկյանն արձագանքելով, նշեց, որ ԱԱԾ-ն, ՆԳՆ-ն իշխանությունը դարձրել է բռնության միջոց․ «ԱԱԾ օպերն ի՞նչ գործ ունի քահանայի հետ բացատրական աշխատանքներ տանի։ Քրեական գործ հարուցեք, մի հատ կեղծ տեղեկանք եք սարքել։ Երբ Նիկոլ Փաշինյանը փոքր դպրոցական էր, Դաշնակցության Երկիրը 60 հազարով էրր տպվում»։

«ԱԱԾ օպերը պարտավոր է հակահետախուզական պրոֆիլակտիկ աշխատանքներ անել, այդ թվում՝ հոգևորականների հետ»,- պատասխանեց Փաշինյանը։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։