ԱԱԾ ղեկավարը շարունակում է զբաղվել գերիների և անհետ կորածների հարցով, ինչպես իր նախորդը. Քոչարյան

ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ ԱԱԾ ղեկավար Անդրանիկ Սիմոնյանը շարունակում է զբաղվել գերիների և անհետ կորածների հարցով, ինչպես իր նախորդը։

«ԱԱԾ նախկին տնօրեն Աբազյանը, լինելով գերիների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, միշտ հանդիպում է ունեցել ադրբեջանական կողմի հետ։ Իսկ վերջին երկու հանդիպումները միտված են եղել գերիներին և անհետ կորածներին։ Քանի որ տվյալ կառույցի ղեկավարը Անդրանիկ Սիմոնյանն է, ինքը շարունակելու է այդ աշխատանքը, որովհետև այդ աշխատանքն արդեն կառավարության որոշումով ընդունված է, և միջգերատեսչական հանձնաժողովը գործում է»,-ասաց նա։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։