Search
Close this search box.

ԱԱԾ-ականները պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ կստանան

2022 թվականի դեկտեմբերի 23-ին ԱԺ կողմից ընդունված «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքով 2023 թվականի հոկտեմբերին ստեղծվել է Արտաքին հետախուզության ծառայությունը, որն իր գործունեության բնույթով պայմանավորված` ևս առնչվելու է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին:

ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը հունվարի 10-ին պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է ««Պետական գաղտնիքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները:

Առաջարկվում է Արտաքին հետախուզության ծառայության ծառայողներին ու աշխատողներին, ինչպես նաև ծառայության հետ համագործակցող ֆիզիկական անձանց տրամադրել պետական գաղտնիք պարունակող տեղեկություներին առնչվելու թույլտվություն: Հիմնական զեկուցողի խոսքով՝ թույլտվությունները տրամադրվելու են գործող ընթացակարգերով:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել Արտաքին հետախուզության ծառայության բնականոն գործունեությունը:

Պատասխանելով պատգամավորների հարցերին` Քրիստիննե Գրիգորյանը խոսել է ծառայության կայացման գործընթացի մասին:

Հարակից զեկուցող Տրդատ Սարգսյանն առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/afc5188ae19aaf0c8553df99205461a7

© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»