Միքայել Սրբազանը եւ փաստաբանները հիմա մեկնում են քննչական կոմիտե

Քիչ առաջ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը փաստաբան Արա Զոհրաբյանի հետ դուրս եկավ Մայր Աթոռից։ Դրսում հավաքվածները նրան դիմավորեցին ծափահարություններով։

Արա Զոհրաբյանը, մասնավորապես, նշեց, որ դեռ մեկ ամիս առաջ որոշվել էր, որ այսօր Քահանայաց ժողով պետք է տեղի ունենա Մայր Աթոռում, եւ երբ ասօր ԱԱԾ–ականները եկել են, որ ձերբակալեն Միքայել Սրբազանին, իրենց առաջարկվել է չխոչընդոտել ժողովի աշխատանքը, որից հետո նա կներկայանա ՔԿ։

«Միքայել Սրբազանը համաձայնել է ներկայանալ ՔԿ, սակայն հոգեւորականներին երբ պարզաբանումներ է տվել, իրավապահների մեծ ուժեր են հավաքվել եւ Սրբազանին Մայր Աթոռի տարածքից ձերբակալելու գործողություն առաջացրել է ներկաների վրդովմունքը։

Շատ լավ է, որ բախումներ չեղան։ Ի վերջո, ոստիկանության եւ ԱԱԾ ուժերը նահանջեցին։ Հիմա Միքայել Սրբազանը եւ փաստաբանների խումբը մեկնում ենք ՔԿ ներկայանալու եւ քրեադատավարական գործողություններին մասնակցելու»,–ասաց նա։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։