Search
Close this search box.

96-ամյա ամերիկուհին լողազգեստների ցուցադրությանը մոդել է աշխատել

96-ամյա ամերիկուհի, թոշակառու Գլորիա Մանթել Փալոթը մասնակցել է լողազգեստների ցուցադրությանը որպես մոդել։ Նա հանդես է եկել Մայամիի նորաձեւության շաբաթվան։ Կինը պոդիումին հայտնվել է երկու տղամարդ մոդելների ուղեկցությամբ։ Սա նրա առաջին բեմելն է եղել իբրեւ մոդել։ Հայտնի է, որ կինը պատրաստվել է ցուցադրությանը, գնացել մարզումների։

Հիշեցնենք, որ մոլորակի ամենածեր կին մոդելը Կարմեն Դել Օրեֆիչեն է, ով ներառված է Գինեսի ռեկորդների գրքում, որպես մոդել, ով ամենատեւական մոդելային կարիերան է ունեցել։