9-ամյա Վարդանը բարձրացել է Արարատ լեռը. նա ամենափոքր հայ լեռնագնացն է, ով բարձրացել է Արարատը

9-ամյա Վարդանը բարձրացել է Արարատ լեռը. այս պահին նա ամենափոքր հայ լեռնագնացն է, ով բարձրացել է Արարատը։

«Մի օր արշավի ժամանակ, երբ Տափի բերդի տարածքում հանգստանում էինք, Վարդանը հարցրեց.

— Ընկեր Նարինե, կարո՞ղ եմ ես էլ Արարատ բարձրանալ։

— Եթե շատ արշավների մասնակցես ու համբերությանդ վրա աշխատես, այո։ Այս պահին պատրաստ չես։

Վարդանը գնում է տուն և տանը հայտարարում։

— Սրանից հետո բոլոր կիրակի օրերին արշավներին ինձ կգրանցեք առանց ինձ հարցնելու, կապ չունի, թե ուր ենք գնալու։

Վարդանը նպատակ դրեց, աշխատեց այդ ուղղությամբ ու հասավ իր նպատակին։

Կամք, ուժ, դիմացկունություն, համառություն` Վարդան»,- նշված է լեռնագնացների մանկապատանեկան 4 Peaks Alpine Club ակումբի ֆեյսբուքյան էջում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։