83-ամյա քաղաքացին Երևանի քաղաքապետարանի դիմաց սպшռնում է ինքնաhրկիզվել

Այսօր՝ հուլիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մի քաղաքացի Երևանի քաղաքապետարանում սպառնում է ինքնահրկիզվել:

Պարզվել է, որ սահմանափակ շարժունակություն ունեցող տղամարդը անվասայլակով Երևանի քաղաքապետարանի դիմումների բաժնում հայտարարել է ինքնահրկիզվելու մտադրության մասին, եթե իր տարիներով չլուծվող խնդիրը չկարգավորվի:

Այս պահին դեպքի վար է ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Փրկարար հոգեբանը տեղում աշխատում է, ոստիկանությունն էլ պարզում է տղամարդու ինքնությունը:

Այդ քայլին դիմող տղամարդը Երևանի բնակիչ 83-ամյա Ժորա Ս.-ն է:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։