Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանյան շատ գետնանցումներ այնպիսի անմխիթար ու վատ վիճակում են, որ այնտեղով անցնելը անտանելի է զզվելի, իսկ շատ դեպքերում վտանգավոր ու ռիսկային։
Նկարում Լամբադա կամրջի գետնանցումն է, որտեղով նույնիսկ ցերեկով անցնելն է ռիսկային` նամանավանդ երեխաների, կանանց և աղջիկների համար։ Լուսավորության իսպառ բացակայություն։ Վերանորոգումը 0 (զրո)։
Որպեսզի Երևանյան գետնանցումները չվերածվեն հանրային զուգարանի, գողության և թմրամիջոցների օգտագործման ու տարածման վայրի, առաջարկում եմ
Երևանի քաղաքապետարանին՝ վերանորոգի, իսկ
ՀՀ ներքին գործերի նախարարությունը՝ տեսախցիկներ տեղադրի։
Հիշեցնեմ.
2024թ-ին հետիոտն անցումների կառուցում և վերանորոգում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 82,382,900 դրամ, նախատեսված 89,473,500 դրամի դիմաց։
2025թ-ին Նույն ծրագրով նախատեսվել է ծախսել 80,000,000 դրամ։
Հ. Գ.
Հետաքրքիր ա` էս գումարը (82 միլիոն 400 հազար դրամ) որտե՞ղ ա ծախսվել, որ մեր գետնանցումները շարունակում են 90-ականները հիշեցնել»։