8 ամսական փոքրիկի մայր Լիանա Հարությունյանն ազատ արձակվեց. սահմանվեց վարչական հսկողություն և երկրից չբացակայելու արգելք

3 ամսով կալանավորված երեք անչափահաս երեխաների մայր Լիանա Հարությունյանը ազատ է արձակվել։ Դատավոր Արշակ Մաթևոսյանի որոշմամբ սահմանվել է վարչական հսկողություն և երկրից չբացակայելու արգելք։

Ըստ որոշման՝ դատարանը հաշվի է առել ամբաստանյալի պահվածքի փոփոխությունը և 3 անչափահաս երեխա ունենալու հանգամանքը։

Նշենք, որ Լիանա Հարությունյանը մեղադրվում է Հնդկաստանի 16 քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելուն օժանդակելու համար։ Նա կալանավորվել էր անցած ուրբաթ՝ մանկահասակ երեխայի հետ միասին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։