Search
Close this search box.

755 մլն դրամի չափով արգելանք է դրվել պատգամավոր Իշխան Զաքարյանի գույքի վրա. Հետք

«Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Զաքարյանին, կնոջը, որդուն ու հարսին հունիսի 17-ին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նյութերին ծանոթանալու համար: Գրում է  «Հետք»-ը:

Ուսումնասիրվել է Իշխան Զաքարյանի, կնոջ՝ Գայանե Սողոմոնյանի, որդու՝ Վարդան Զաքարյանի և հարսի՝ Սեդա Ադամյանի գույքը: Կազմվել է ամփոփագիր: Սակայն դատախազությունն այս փուլում չի հրապարակում, թե ինչ գույք, այդ թվում՝ դրամական միջոց բռնագանձելու պահանջ է առաջ քաշվել: Պատճառաբանությունն այն է, որ գործի նյութերին ծանոթանալուց հետո կարող է ներկայացվեն նոր ապացույցներ, և փոխվի ենթադրաբար ապօրինի ծագում ունեցող գույքի ցանկը:

Հարկադիր կատարման ակտերի ծառայության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման եւ հատուկ նշանակության բաժինը հունիսի 12-ին արգելանք է դրել Գայանե Սողոմոնյանի՝ «Ակբա» բանկում ներդրած ավանդի մոտ 3 մլն 649 հազ դրամի և մեկ այլ ավանդով ներդրված  ավանդից 40 մլն դրամի տնօրինման հետ կապված որևէ գործողության վրա: Իսկ Իշխան Զաքարյանին պատկանող գույքի վրա 755 մլն դրամի չափով է արգելանք դրվել:

Նշենք, որ Իշխան Զաքարյանը պատգամավոր է ընտրվել 2021թ.՝ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: Այնուհետև դուրս է եկել խմբակցությունից և հանդես է գալիս որպես անկախ պատգամավոր: Մինչ այդ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր էր, իսկ 2007-2017թթ. եղել է Վերահսկիչ պալատի նախագահը»:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: