Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան եթերով անդրադարձել է մարտի 30-ին՝ Գյումրիում ընտրությունների օրը տատիկների ձերբակալությանը՝ հօգուտ ընդդիմադիր թեկնածուներից մեկի, իբր, ընտրախախտում անելու կասկածով։ Իրավապաշտպանը հայտնել է․ «Ստանձնեցի 75-ամյա Կիմա տատիկի պաշտպանությունը։ 48 ժամ է՝ ձերբակալված է, գտնվում է ՁՊՎ-ում՝ որպես «դարի հանցագործ»։ Վերջին ձևով սպառնացել են՝ ասելով փակելու ենք քեզ։ Առանց փաստաբանի կամեռայի դիմաց հարցաքննել են, հոգեբանական լուրջ ճնշումների ենթարկել, հորդորել՝ ասել, թե ով է իրեն փող տվել»։ Իրավապաշտպանը նշել է, որ ձերբակալության 48 ժամը լրացել է, սպասում են որոշման: