Միլիարդատեր և Crocus Group-ի ղեկավար Արազ Աղալարովը 40 տարվա ամուսնությունից հետո բաժանվել է կնոջից՝ Իրինայից և ամուսնացել 27-ամյա Ալյոնա Իվանովայի հետ, հաղորդում է Telegram-ի «Ադոլֆինո Բեռլուսկոնի» ալիքը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ զույգն արդեն երեխաներ ունի, և հարսանիքից հետո Ալյոնան փոխել է իր ազգանունը Աղալարով և՛ սոցիալական ցանցերում, և՛ իր մասնավոր ձեռնարկության անվան տակ։ Աղալարովը նախկինում ամուսնացած է եղել իր համակուրսեցու՝ Իրինայի հետ. 1979 թվականին նրանք ունեցել են որդի՝ Էմինը, որը դարձել է գործարար և երգիչ, իսկ ութ տարի անց՝ դուստր՝ Շեյլան։ Զույգը երկար ժամանակ գաղտնի է պահել իրենց ամուսնալուծությունը։
Արազ Աղալարովը Crocus Group-ի նախագահն ու սեփականատերն է. նրա կարողությունը գերազանցում է 1 միլիարդ դոլարը։ 2020 թվականին Forbes-ը նրա կարողությունը գնահատել է 1.7 միլիարդ դոլար՝ զբաղեցնելով նրան 55-րդ տեղը «Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների» ցանկում։
Նրա որդին՝ Էմինը, աշխատում է ընտանեկան բիզնեսում՝ որպես Crocus Group-ի առաջին փոխնախագահ։ Նա ունի երեք երեխա իր նախկին կնոջ՝ Ադրբեջանի նախագահի դստեր՝ Լեյլա Ալիևայի հետ, և մեկ դուստր՝ իր կնոջ՝ Ալենա Գավրիլովայի հետ։ Նրա դուստրը՝ Շեյլան, ինչպես իր մայրը, ապրում է Միացյալ Նահանգներում։





