6 ամսով կարգելվի Հայաստանից ցորենի, գարու, հնդկացորենի, եգիպտացորենի, ձեթի արտահանումը

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 25–ի նիստում Հայաստանից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում կայացրեց։

Ըստ այդմ, 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների, այդ թվում՝ ցորենի, մեսլինի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, արևածաղկի ձեթի նկատմամբ։

Հիմնավորման մեջ նշվում է, որ նշված ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչն ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։

Նշենք, որ այս տարվա հունիսին արդեն իսկ 6 ամսով արտահանման ժամանակավոր արգելք էր սահմանվել, որի գործողությունը կավարտվի 2026 թվականի հունվարի 6-ին։ Այս որոշմամբ առաջարկվում է ևս 6 ամիս ժամկետով երկարաձգել արտահանման արգելքը։

«Նախագծի ընդունմամբ զգայուն ապրանքների մասով կմոտարկվեն ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից միակողմանի կիրառվող արտահանման կարգավորման միջոցները, ինչը պահպանվող համաշխարհային հակաճգնաժամային իրավիճակի ներքո և պարենի միջազգային գների աճի պարագայում՝ կապահովի Եվրասիական տնտեսական միության միասնական շուկայի անխափան գործունեությունը»,–ասված է հիմնավորման մեջ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։