Search
Close this search box.

6 հոգի, այդ թվում՝ երեխաներ, ծխահարվել են

Այսօր՝ հուլիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի 7-րդ շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջ-փրկարարները նախ կանխել, ապա մարել են նշված շենքի 3-րդ հարկի բնակարանում առաջացած կրակը: Հրդեհի հետևանքով ծխահարված վիճակում Արտաշատ բ/կ են տեղափոխվել Արարատի մարզի բնակիչներ 37-ամյա Արևիկ Չ-ն, 3 ամսական Արա Մ-ն, 57-ամյա Ռուզաննա Կիանոսյանը, 40-ամյա Նարինե Պողոսյանը, 18-ամյա Արթուր Մուրադովը և 22-ամյա Հասմիկ Մելքոնյանը: