590 հազ դոլար հափշտակելու համար կասկածվող նախկին քննիչի խափանման միջոցը փոխվել է

Քննչական կոմիտեի Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից 590 000 ԱՄՆ դոլարի հափշտակության գործով ձերբակալված Գոռ Թադևոսյանն ազատ է արձակվել։

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Գոռ Թադևոսյանը Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատարն էր։

Դատախազությունից տեղեկացրել են, որ դատական ակտը ստանալուց հետո Դատախազությունը կքննարկի վերաքննիչ բողոք ներկայացնելու հարցը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։