53 քննիչներից բաղկացած քննչական խումբը որևէ գործողություն Սամվել Կարապետյանի մասնակցությամբ չի կատար. գործ ունենք պարզապես ձևական մեղադրանքի հետ՝ ամեն գնով կալանք պահելու հետ. փաստաբան

Այո, 53 քննիչներից բաղկացած քննչական խումբը որևէ գործողություն Սամվել Կարապետյանի մասնակցությամբ չի կատարել: Հարց է առաջանում, եթե քրեական վարույթ հարուցում եք, մարդուն մեղադրանք եք առաջակում՝ պետք է գիտակցեք չէ, որ անձն անմեղ է, քանի դեռ հակառակն օրինական ուժի մեջ մտած դատավճռով չեք ապացուցել: Հետևաբար՝ քննչականը, որը ոչ թե մեղադրանքի կողմի մարմինն է, այլ ամբողջական օբյեկտիվ քննություն ապահովող մարմին, պետք է ինտենսիվ գործողություն անի: Ակնհայտ է, որ այս դեպքում գործ ունենք պարզապես ձևական մեղադրանքի հետ՝ ամեն գնով կալանք պահելու հետ: Այսքան բան, այստեղ ուրիշ բովանդակություն չկա: Այս մասին Սամվել Կարապետյանի փաստաբանների հրատապ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Փաստացի 53 քննիչ ներգրավված են այս հրեշավոր, չարամիտ, ամոթալի գործողության մեջ: Նոյեմբերի 18-ի խափանման միջոցի վերաբերյալ որոշման պայմաններում, երբ կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով, քննչական մարմինը պետք է լիներ ամենաակտիվ, ամենաջանասեր մարմինը, բայց ունենք ճիշտ հակառակը՝ ունենք տոտալ անգործություն, ջանասիրության տապալում քննչական մարմնի կողմից: Զուգահեռաբար ունենք դատախազություն, որը կարողանում է հունվարի 5-ին հանձնարարական կամ քննչականին ցուցում տալու փոխարեն՝ հասցնել միայն վերաքննիչ բողոք մուտքագրել, ամեն գնով՝ կալանք պահանջելու համար: Հետևաբար այո, որևէ գործողություն չի եղել Սամվել Կարապետյանի մասնակցությամբ»,- նշել է նա:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։