50 հազար դրամ թոշակը կարող է դառնալ 60 հազար. Արսեն Թորոսյան

Մենք հիմա ունենք հետվճարի գործող համակարգ բոլոր կենսաթոշակներից և նպաստներից, որը սահմանափակված է 12%-ով, բայց ոչ ավել, քան 6000 դրամը, և կախված նպաստի կամ կենսաթոշակի չափից, այդ սահմանաչափերով մեր քաղաքացիները կարող են հետ ստանալ որոշակի գումար։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

«Մենք այսօր ունենք արդեն 350 000 քաղաքացի, որոնք իրենց թոշակը և նպաստը իրենց իսկ ձեռքով բարձրացնում են։ Ես շատ պարզ եմ այդ ամեն ինչը բացատրում, չգիտեմ, թե դուք ինչու եք հենց ինքներդ մանիպուլացնում այդ ամեն ինչը։

Հիմա նոր կարգավորումը հետևյալ ն է լինելու, որ մենք 12% սահմանաչափը բարձրացնում ենք մինչև 20%-ի և առավելագույն թիվը մինչև 10 000 դրամի, և եթե հաշվարկենք, օրինակ, հաշվարկենք, օրինակ, 50 000 դրամ կենսաթոշակի վրա, քաղաքացին կարող է 50 000-ը դարձնել 60 000, իր իսկ ձեռքով։

Երբ արդեն կարգավորումները կլինեն և կառավարության նիստով կընդունվի, ևս մեկ անգամ վերջնական դրա մասին կասենք, բայց քաղաքական որոշումը ընդունված է»,–ասաց նա՝ հավելելով, որ այս բարձրացումը գործելու է հունվարի 1–ից։

Դիտարկմանը, որ մարզերի շատ գյուղական համայնքներում այդ քարտային վճարման տարբերակը չկա, հետևաբար, նրանց վրա չի տարածվելու թեշակների բարձրացումը, Թորոսյանն ասաց. «Ես քիչ առաջ թիվ նշեցի և այդ թիվը ամեն ամիս աճում է։ Մենք այս պահին ունենք 350 000 կենսաթոշակառու և նպաստառու, որոնք բարեհաջող կերպով օգտվում է այս ծրագրից, և հետևաբար մնացած բոլոր կենսաթոշակառուները և նպաստառուները նույնպես կարող են օգտվել այդ հնարավորությունից։ Սա իրենց ձեռքերում է, այո, կարող են լինել որոշ փոքր գյուղական համայնքներ, որտեղ հնարավոր է չլինեն հնարավորություններ անկանխիկ առևտրի, բայց դրանք շատ փոքրաթիվ են։ Մնացած բոլոր տեղերում այդ հնարավորությունը առկա է։

Սրանով մենք խթանում ենք, որպեսզի մեր ազգաբնակչությունը ինքը նաև պահանջի, որպեսզի լինեն այդ անկանխիկ առևտրի կետերը, այդ պոս–տերմինալները՝ անկախիկ առևտուր անելու համար։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։