5 տուն, 13.5 մլն դրամ տարեկան եկամուտ. ինչ ունի Փաշինյանի աներորդին. Armlur

ArmLur.am-ը գրում է. «Իշվանության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին թիմում ամենամոտ աներորդին, ով նախկինում դերասան էր 2024 թվականին 44 մլն դրամ արժեքով նոր բնակարան է գնել։

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտն ավարտած ապա Նիկոլ Փաշինյանի պայքարի ջատագովը դարձած Հրաչյա Հակոբյանը 8 տարի եղել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի տպագրության պատասխանատուն։ 2003-2008 թվականին եղել է Երեւանի խամաճիկների պետական թատրոնի, ապա 2009-2010 թվականները Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնի դերասան:

Մինչ հեղափոխությունը նկարահանվել է մի քարք գեղարվեստական ֆիլմերում։

2018 թվականին «Ելք»-ից մինչև «Քաղաքացիական պայմանագիր» աներեր կանգնել է Նիկոլ Փաշինյանի կողքին։

Այս թեժ քածաքական պայքարից հետո, սակայն, ՀՀ «թիվ մեկ աներորդին» 2026 թվականի ընտրություններում չի լինի քրոջ և փեսայի կողքին։

Ինչ ունեցվածք է կուտակել այս տարիներին Հրաչյա Հակոբյանը.

ArmLur.am-ը ուսումնասիրել է Հրաչյա Հակոբյանի հայտարարգրված, այդպեսադած՝ երևացող ունեցվածը: Եւ այսպես, Համաձայն պատգամավորի 2024 թվականի տարեկան հայտարարագրի՝ տարեսկզբին նա ունեցել է 7 անշարժ գույք՝ 2 բնակարան, 2 անհատական բնակելի տուն, 3 հողամաս։

Երկու անհատական բնակելի տները և 1 հողամասը ձեռք է բերվել 2020 և 2021 թվականներին Ջրվեժում՝ Ձորաղբյուրում։

2024 թվականին ևս մեկ բնակարան Հակոբյանը գնել է կրկին Ջրվեժում 44 մլն 120 հազար դրամով «Կապիտալ Բիլդ» կառուցապատողից։

Փաստացի հեղափոխությունից հետո Հրաչյա Հակոբյանը ձեռք է բերել 3 տուն՝ 3 տարում տարում: Իսկ այժմ ընդհանուր առմամբ նա ունի 5 տուն։

Հրաչյա Հակոբյանը հայտարարագրել է Volvo մակնիշի 2021 թվականի արտադրության մեքենա, որը ձեռք է բերել 2023 թվականին 18 մլն դրամով։

Հակոբյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2,1 մլն դրամ և 2 հազար եվրո, սակայն տարեսկզբին առկա 11,6 հազար ԱՄՆ դոլարը տարեվերջին զրոյացել է։

Կանխիկ դրամական միջոցներն ավելացել են 2,5 մլն դրամից դառնալով 3 մլն դրամ։

Հակոբյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 13 մլն 527 հազար դրամ, որից 9 մլն 960 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ԱԺ աշխատակազմից, իսկ 2,5 մլն դրամը վարձակալության դիմաց ստացված եկամուտ է, 1 մլն 67 հազար դրամը եկամտահարկի վերադարձ է ՀՀ Ֆինանսների նախարարությունից։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 39 մլն 700 հազար դրամ, որը բնակարանի հիպոտեկի մայր գումարի մնացորդն է ։

Հակոբյանը վարկերի մարմանը մեկ տարում հատկացրել է 5 մլն 359 հազար դրամ, անշարժ գույքի վերանորոգմանը՝ 3 մլն դրամ։

Տեղեկացնենք, որ Աննա Հակոբյանի եղբայրը «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության Շենգավիթ տարածքային կառույցի խորհրդի անդամ է»։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.yerkir.am/hy/article/2026/01/19/305723?fbclid=IwY2xjawPasFRleHRuA2FlbQIxMQBicmlkETFmbHdwUUxNMGdrWkpFQjlkc3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHqb21F5w7KKDbNy6PTae_EEjoGLm27kWpZRpZ6tExPXFVHvZQyjW1U9PYO7d_aem_OTb_IYTqrNkPHMqDz33ytA

©️ 1991 — 2025 Երկիր Օրաթերթ

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։