Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «5 տարի է, ինչ սահմանագոտու անվտանգության պատը նորոգում, այդպես էլ չեն նորոգում։
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝ ավելի քան 5 տարի է, ինչ Իջեւան — Բերդ ավտոճանապարհի Վազաշեն — Պառավաքար շրջանցիկ ճանապարհին կառուցված, դիմացի բարձունքներում տեղակայված ադրբեջանական հենակետերի գնդակոծություններից պաշտպանող պատի մի մասը քանդված է, պատի քանդված մասը ե՞րբ է նորոգվելու։
Մարզպետարանից պատասխանել են․ «Իջևան-Բերդ ավտոճանապարհի Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ճանապարհի պաշտպանող քանդված մասը կնորոգվի առաջիկայում՝ ընթացիկ նորոգման աշխատանքների շրջանակում»։