5 րոպե հետո հայերն ու ադրբեջանցիները առևտուր են անելու իրար հետ, հենց խաղաղության պայմանագիրը կնքվեց

Խաղաղության պայմանագիրը կնքելուց 5 րոպե հետո ՀՀ բնակիչները և Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առևտուր անել, այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ղարաբաղի շրջափակման ժամանակ առևտուր է եղել արցախցիների և ադրբեջանցիների միջև։ Ղարաբաղի որոշ ներկայացուցիչներ կոնյակ են վաճառել, փող են վերցրել։ Վերջացրե՛ք, մի ապրեք հեքիաթների մեջ, որ առևտուր չի լինելու, պատ ենք կառուցելու և իրար բարև չտանք»,-ասաց Ալեն Սիմոնյանը՝ նշելով, թե անուններ չի հնչեցնելու։

Նա ասաց, որ հասարակություններին պետք է պատրաստել դրան։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։