44,7 մլն դրամ աշխատանքի վարձատրություն Հանրային հեռուստաընկերությունից․ ինչ է հայտարարագրել նախարարի ամուսին Պետրոս Ղազարյանը

Համաձայն Պետրոս Ղազարյանի՝ 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի՝ Ղազարյանը Հանրային հեռուստաընկերությունից ստացել է 2 տարբեր եկամուտներ։

Գրում է armlur.am-ը։

Նրա տարեկան եկամուտները կազմել են 44 մլն 904 հազար դրամ, որից 16 մլն 675 հազար դրամը որպես աշխատանքի վարձատրություն, իսկ 28 մլն 44 հազարը որպես քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ ստացել է Հեռուստաընկերությունից։

Ընդհանուր առմամբ Ղազարյանը Հանրային Հեռուստաընկերությունից ստացել է 44 մլն 720 հազար դրամ վարձատրություն։

Պետրոս Ղազարյանը 2024-ի եկամտի, անշարժ գույքի, ծախսերի և շահերի հայտարարագրում հայտարարագրել է 2 անշարժ գույք, 1 բնակարան բազմաբնակարան շենքում և 1 անհատական բնակելի տուն, որոնք ձեռք է բերվել 2022 թվականին Քանաքեռ-Զեյթուն և Աջափնյակ վարչական շրջաններում։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։