44-օրյայի զեկույցը ստացել է գաղտնիության «Հույժ գաղտնի» աստիճան. Civilnet

2020-ի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կուղարկվի Ազգային ժողովի առաջին բաժին, որի գործառույթների մեջ է մտնում ԱԺ-ում պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանությունը, գաղտնիության ռեժիմի ապահովումը, գաղտնի փաստաթղթերի հաշվառումը, արխիվացումը և այլն։ Այս մասին հոկտեմբերի 6-ին լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղարը՝ նշելով, որ զեկույցին կարող են ծանոթանալ միայն այն պատգամավորները, որոնք ունեն համապատասխան գաղտնիության թույլտվություն։ Այս մասին գրել է Civilnet.am-ը:

Մինչ այդ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը բազմիցս հայտարարել էր, որ զեկույցը ներկայացվելու է ԱԺ լիագումար նիստին, և հանրությունը հնարավորություն է ունենալու ծանոթանալ դրա ոչ գաղտնի համարվող որոշ հատվածներին։

Ինչո՞ւ 44-օրյայի զեկույցը չներկայացվեց լիագումար նիստին

ԱԺ կանոնակարգի օրենքի 25-րդ հոդվածը սահմանում է՝ քննիչ հանձնաժողովը պարտավոր է իր գործունեության արդյունքով ստեղծված զեկույցը ներկայացնել ԱԺ նախագահին, որից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, այն քննարկվում է ԱԺ-ի հերթական նիստում։

Էկրանապատկերը՝ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքից

Իսկ կանոնակարգի 20-րդ հոդվածի համաձայն՝ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը վեց ամիս է, որը կարող է երկարաձգվել երկու անգամ՝ մինչև 6-ական ամսով։ 2022-ի փետրվարին ստեղծված հանձնաժողովի ժամկետն այս ընթացքում երկու անգամ վեց ամսով երկարաձվել է՝ 2022-ի հոկտեմբերին և 2023-ի մայիսին։

Զեկույցի ներկայացման ձգձգման հետ կապված լրագրողները վերջին երկու տարիներիներին պարբերաբար հարցեր էին ուղղում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին։ Արդյունքում հանձնաժողովի ստեղծումից ավելի քան 3,5 տարի անց՝ 2025-ի սեպտեմբերի 3-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հաղորդագրություն տարածեց, որտեղ նշվում էր, որ սեպտեմբերի 3-ին զեկույցն ուղարկվել է ԱԺ նախագահին։

Ավելին՝ սկզբնաղբյուրում:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։