44-օրյայի պարտության միջով անցնելով՝ ձեռք ենք բերել անկախ, ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ, 44-օրյա պատերազմի միջով անցնելով՝ ձեռք ենք բերել անկախ, ինքնիշան պետություն ունենալու հնարավորություն։

Այդ մասին նա ասել է ԱՄՆ-ում՝ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ։

«Չէի ուզի նաև, որ մենք այս վերլուծությունների արդյունքում գանք եզրակացության, որ մեր ընկած նահատակների զոհողությունը ոչնչի մասին է եղել։ Համաձայն չեմ այդ դիրքորոշման հետ։ Թեմայի շուրջ շատ երկար եմ մտածել, և ձևավորվել է համոզմումք, որ այդ զոհողությունները ՀՀ անկախության և ինքնիշխանության համար են եղել։ Պետք է կենտրոնանանք այդ զոհողության հնարավորությունն օգտագորելու վրա։ Հեշտ չի լինելու», — ասել է Փաշինյանը։

Նա նաև նշել է, որ տարածաշրջանում մեր նկատմամբ նեգատիվ է ձևավորվել։