Թերեզա Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Արմենիա» ԲԿ փակել ու պլոմբել։
ՀՀ հիվանդանոցներում ավելի շատ թշնամի ունենք քան սահմանից այն կողմ.
6. 02. 2025թ. 22։20-ի սահմաններում երիտասարդ տղային շտապօգնության մեքենայով տեղափոխել են մասիվի հիվանդանոց, որտեղ հիվանդին չեն ընդունել և հրաժարվել են ցուցաբերել առաջին բուժօգնություն։ Շտապօգնության բժիշկը ստիպված հիվանդին տեղափոխում է «Արմենիա» ԲԿ, որտեղ հիվանդը երկու օր առաջ էր գտնվել, երբ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր և նրան Արտաշատի շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Արմենիա» ԲԿ, որտեղ հիվանդին և նրա մորը բացատրել են. «Բուժօգնություն չեն կարող ցուցաբերել, մինչև չվճարեք 1 օրվա համար 90. 000 դրամ, իսկ 10 օրվա համար 280. 000, էլ չխոսենք թանկարժեք դեղերի մասին, որի համար առանձին պիտի վճարեք»։
Հիվանդի մայրը պատասխանել է, որ անվճարունակ են, ապրում են քայքայված վագոն տնակում, ամուսինը մահացած է, ինքը հաշմանդամ, իսկ որդին 44-օրյա պատերազմի մասնակից է, ցույց տալով նրա զինգրքույկը։
Ընդունարանում մայր ու որդի մի քանի ժամ արհամարհված, անտեսված և առանց բուժօգնության մնալով, ի վերջո բժիշկը մոտենում է նրանց, թե բա «ոտատակ եք ընկնում, վճարունակ չե՞ք, ստորագրեք այս թղթի վրա, որ հրաժարվում եք… գնացեք» և ձեռքի թուղթը մեկնել է սիրտ-թոքային և երիկամային անբավարարությամբ տառապող, սուր նոպայի մեջ գտնվող 35-ամյա երիտասարդին։ «Մեր ԲԿ-ի տնօրենը թույլ չի տալիս պատերազմի մասնակիցներին անվճար սպասարկենք, նման բան միայն պատերազմից անմիջապես հետո ենք արել և այն էլ 10 օր» հավելել է ժեշտի հայացքով բժիշկը՝ նրանց դուրս հրավիրելով հիվանդանոցից։
Երեկ ժամը 22։20 -ին Շարուրի փողոցի վրա գտնվող «Էվրիկա» մարկետի մոտ, որտեղ Օհան Մինասյանը գնացել էր ցավազրկող գնելու նպատակով, երբ անսպասելի նոպայից չոքում է գետնին։ Շտապօգնության մեքենայով նրան տեղափոխում են մասիվի հիվանդանոց, որտեղ հրաժարվում են ընդունել և առանց բուժօգնություն ցուցաբերելու, նույն մեքենայով տեղափոխում են «Արմենիա» ԲԿ։
Օհանն այդպես էլ մնաց հիվանդանոցի միջանցքներում….. ազիկը մի օր ջերմ հանդիպում կունենա հենց այս և նման բժիշկների և նրանց ընտանիքի անդամների հետ։
Այս հիվանդանոցի մասին բազմաթիվ անգամ լսել եմ «Մորգ է. Հիվանդին իր ոտքով բերում են, մեռած տանում»։ Առողջապահության նախարարը թող զբաղվի կետո նիհարեցնող կապսուլաների բիզնեսով.
Նկարում Արարատի մարզի Արաքսավան համայնքի բնակիչ Օհան Մինասյանն է։
Նա 44-օրյա պատերազմի ժամանակ առանց հերթափոխի 80 օր շարունակ գտնվել է մարտադաշտում։
ՀԳ. Հենց նոր տեղեկացա, որ կեսգիշերին «Արմենիա» ԲԿ-ում Օ. Մինասյանին հոսպիտալացրել են, սակայն միտումնավոր կերպով վերակենդանացման բաժանմունքում չեն պառկացրել, քանի որ այնտեղ անվճար է և հիվանդի հարազատներից «քերել» են 80. 000 հհ դրամ՝ 1 օրվա համար։
Օհանին աջակցել է, հինգ երեխաների մայր, զոհված ազատամարտիկի այրի, ով չցանկացավ հրապարակել իր անուն ազգանունը։
Հիշեցնեմ, ընդհամենը մեկ օրվա համար 80. 000 դրամ, իսկ ի՞նչ է լինելու վաղը…