42 գնդերեցից միայն 4-ն են մնացել ԶՈւ-ում, մյուսները վերադարձել են Մայր Աթոռ

Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցու «բարենորոգման» արշավի ֆոնին Պաշտպանության նախարարի հրամանով Զինված ուժերի հոգևոր ծառայությունը փետրվարի 1-ից դուրս բերվեց Մայր Աթոռի ենթակայությունից։

Շուրջ 3 տասնամյակ ՀՀ ԶՈւ-ում ծառայող գնդերեցների ճնշող մեծամասնությունն այլևս հոգևոր ծառայություն չի իրականացնում զորամասերում, նրանք վերադարձել են Մայր Աթոռ։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանն այսօր՝ փոտրվարի 4-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ ԶՈւ-ում հոգևոր ծառայության վերաբերյալ այս որոշումը նախևառաջ չի բխում զինվորների, ինչպես նաև նաև հայոց բանակի շահերից և կարիք ունի որոշակի պարզաբանումների և վերանայման։

«Պաշտպանության նախարարի այդ որոշումը՝ դադարեցնելու Զինված ուժերի հոգևոր ծառայությունը, իրականացվել է օրենսդրական խախտումներով, մենք այս մասին առիթ ունեցել ենք հայտարարելու։ Գիտեք, որ Հայաստանի Հանրապետության և Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին օրենքով եկեղեցուն իրավունք է վերապահված ունենալու մշտական հոգևոր ներկայացուցիչ զորամասում ։ Նաև Մայր Աթոռի և ՊՆ-ի միջև կնքված հոգևոր ծառայության կանոնադրության համաձայն ԶՈւ-ի հոգևոր ծառայությունը լուծարվում է Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնագրով և ՊՆ-ի հրամանով։ Այս 2 օրենքները հստակորեն խախտվել են։

Զինված ուժերում հոգևոր ծառայության դադարեցման պահին մենք ունեցել ենք 42 գնդերեց։ Երբ դադարեցվեց ԶՈւ-ում հոգևոր ծառայությունը 42 գնդերեցներից 3-ը ժամկետային զինծառայող են, նրաք անցել են ժամկետային ծառայության, մնացած 39-ը գնդերեցից 4-ը միացան «բարենորոգման» շարժմանը, իսկ մնացյալ գնդերեցները վերադարձել են Մայր Աթոռ և իրենց ծառայության նոր նշանակումներ կլինեն։

ԶՈւ-ում հոգևոր ծառայության վերաբերյալ այս որոշումը նախևառաջ չի բխում զինվորների և նաև հայոց բանակի շահերից ու կարիք ունի որոշակի պարզաբանումների և վերանայման։

Գիտեք, որ բանակում գնդերեցների նկատմամբ որոշակի ճնշումներ կիրառվել են և գնդերեցները չեն համաձայնել այդ պայմաններին՝ միանալ «բարենորոգման» շարժմանը, ըստ այդմ բնականաբար իրենց գործունեությունը որոշ առումով խոչընդոտվել է»,- նշեց Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։