Ռուսաստանում 40 տարվա մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերը չեն ցուցադրվի, քանի որ, ըստ sports.ru պորտալի, քաղաքական որոշում է կայացվել, որ ներկայիս իրողություններում անհնար է Օլիմպիական խաղերը ցուցադրել «Առաջին» և «Ռոսիա-1» հեռուստաալիքներով՝ առանց դրոշի և օրհներգի։
Մրցումների հեռարձակման իրավունքի գնման բանակցությունները վարել են «Матч ТВ»-ն և ՎԿ հոլդինգը, սակայն պայմանագրեր այդպես էլ չեն կնքվել։
Վերջին անգամ Ռուսաստանում Օլիմպիական խաղերը չեն ցուցադրվել, երբ ԽՍՀՄ-ը բոյկոտել է 1984 թվականին Լոս Անջելեսի խաղերը։