4 տարի անց վերջնականապես ավարտվեց պրոֆեսոր Արմեն Չարչյանի քրեական գործը, որը պսակվեց հաջողությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
«Վճռաբեկ դատարանը որոշում կայացրեց ՀՀ գլխավոր դատախազի բողոքը վարույթ ընդունելը մերժել, ինչը նշանակում է, որ Արմեն Չարչյանի նկատմամբ պայմանականորեն չկիրառված պատիժը մնաց ուժի մեջ։
Բացառիկմարդ, շատերիկյանքըփրկածհրաշագործ Չարչյանըչի ազատազրկվի։
Պրոֆեսորիմ համար մեծագույն պատիվ էր անցնել Ձեր հետ այս դժվար ճանապարհը։ Տերը օգնական»,- գրել է նա:
Մեղադրական եզրակացության համառոտբովանդակությամբ՝ «ԱրմենՉարչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «Իզմիրյան» բժշկական կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրեն, օգտագործելով նույն բժշկական կենտրոնի աշխատակիցների՝ իրենց ծառայողական կախվածության հանգամանքը, վերջիններիս հարկադրել է մասնակցել 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին, չքվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, այլ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին»: «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանը դատապարտվել է ազատազրկման 4 տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել։