Մենք, ցավոք սրտի, ունենք ամեն տարի բազմաթիվ քաղաքացիներ, որոնք, օրինակ, հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից
Վերջին մի քանի տարիների ընթացքում զորակոչի թվի մոտավորապես 20%-ի չափով ունեցել ենք քաղաքացիությունից հրաժարվողների դեպքեր, հասկանու՞մ եք, ինչ մեծ է թիվը։ Եթե պայմանականորեն ասենք, միջինացված մեր տարեկան զորակոչը 10000 է, մոտավորապես 2000-ի կարգի տղաներ ամեն տարի հրաժարվում են, դա ահռելի սարսափելի մեծ թիվ է։
Այսինքն 4-5 տարվա ընթացքում մենք մի ամբողջ տարվա չափով զինծառայող ենք կորցնում, որոնք քաղաքացիությունից հրաժարվում են։
Ես առաջարկել է, որ 15 միլիոն տուրք սահմանենք, որպեսզի այս անձինք չհրաժարվեն, մնան և շարունակեն ապրել Հայաստանում, հետագայում գնան ծառայության, կամ այդ գումարը վճարեն և կրճատված ժամկետով ծառայեն։
ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյան




