Գլխավոր դատախազության շենքի դիմաց մի խումբ մայրեր նստացույց են սկսել

Գլխավոր դատախազության շենքի դիմաց մի խումբ մայրեր նստացույց են սկսել՝ պահանջելով ազատ արձակել Սուրբ Աննա եկեղեցու տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով կալանավորված Դավիթ Մինասյանին։

Ակցիայի մասնակիցներից Մարիաննա Զարգարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ունի Դավիթի հասակակից որդի և հենց այդ պատճառով է միացել նախաձեռնությանը։ Նրա խոսքով՝ նստացույցի մասին տեղեկացել է սոցիալական ցանցերից, իսկ միջադեպի օրը սկզբում նախատեսել է այցելել նույն եկեղեցի, սակայն ծրագրերը փոխվել են, և հետագայում է տեղեկացել դեպքի մասին։

Մեկ այլ մասնակից հայտնել է, որ ակցիան նախատեսվում է շարունակել մոտ մեկ շաբաթ՝ ամեն օր ժամը 11:00-ից 20:00-ն։ Նա ընդգծել է, որ նստացույցը սկսել է միայնակ և կոչ է արել այլ մայրերին ևս միանալ՝ նույնիսկ կարճ ժամանակով աջակցություն ցուցաբերելու համար։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։