Սարիկ Մինասյանը հիվանդանոցից լուսանկար է հրապարակել

Սարիկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սիրելիներս, անչափ շնորհակալ եմ բոլորիդ ուշադրության, հոգատարության և անհանգստության համար: Հասկանալի պատճառներով ֆիզիկապես չեմ կարող պատասխանել բոլոր հեռախոսազանգերին և նամակներին:
Ուրբաթ 13-ին վիրահատվել եմ «Նաիրի» բժշկական կենտրոնում, այսօր արդեն գնում եմ տուն։

Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում տնօրինությանը,վիրաբուժական բաժնի բոլոր բուժաշխատողներին՝ մարդկային և պրոֆեսիոնալ բարձր որակների համար։ Առանձնահատուկ շնորհակալ եմ բաժանմունքի վարիչ Բ.Գ.Դ. պրոֆեսոր Անդրանիկ Իսրայելի Ադամյանին և Տիգրան Անդրանիկի Ադամյանին ում թեթև ձեռքի շնորհիվ և Աստծո օգնությամբ շատ արագ ապաքինվեցի։
Աստված բոլորիս պահապան։

Հ.Գ. Օգտվել եմ համընդհանուր պետական ապահովագրության համակարգից, տասնյակ հետազոտությունները և վիրահատությունը ներառյալ ամբողջովին անվճար էին, առողջ եղեք ))

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։