Ռուսաստան աշխատանքային այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Վարչապետն անդրադարձել է ՌԴ նախագահի հետ քննարկած հարցերին, Կառավարության առաջնահերթություններին, արտաքին քաղաքականությանը, տնտեսության զարգացման տեմպերին, Իրական Հայաստանի գաղափարախոսությանը, նաև տարածաշրջանում առևտրա-տնտեսական գործակցության շուրջ զարգացումներին, TRIPP նախագծին:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, պատմական Հայաստանն ասում է՝ իր ճանապարհով չգնանք։
«Վիրտուալ խոսակցության մեջ պատմական Հայաստանը ինձ ասում է՝ մի՛ գնացեք իմ ճանապարհով: Հայաստանի Հանրապետությունը մի՛ դարձրեք պատմական Հայաստանի մաս, որովհետև նա իրական պետություն է»,- նշել է նա:




