«Հայաստանում չծնված, ՀՀ ՔԿԱԳ-ում չգրանցված երեխաներին ևս վճարում ենք և՛ ծննդյան միանվագ նպաստը, և՛ 50 000-ական նպաստները»,- այս մասին այսօր կառավարության նիստում հայտնեց ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը։
«Բայց դա անտրամաբանական է, ես չեմ հասկանում մեր համակարգերը, ոչ մեկի մոտ հարց չի ծագո՞ւմ՝ այդ գումարը Հայաստանից դուրս ենք տալիս, այսինքն՝ մենք արտագա՞ղթ ենք ֆինանսավորում»,- հետաքրքրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Միայն 2024 թվականին ՀՀ քաղաքացու՝ այլ երկրում ծնված 1450 երեխայի ծննդյան միանվագ նպաստ ենք տրամադրել,- նշեց Թորոսյանը։- Այդ հարցը հիմա կարգավորում ենք հետևյալ տրամաբանությամբ՝ եթե ծնունդից հետո մեկ տարվա ընթացքում կգան, կգրանցվեն՝ կստանան ՀՀ քաղաքացիություն, կստանան այդ գումարը, եթե չեն ստանձնի, չեն ստանա, նույնը վերաբերում է 50 000-ական դրամ նպաստներին՝ գրանցման պահից կստանան»։




