37 փաստաթուղթ են տարել. ինչ հայտնեց ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը

ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ իրավապահները ավարտել են ընկերության տարածքում իրականացված խուզարկությունը և հեռացել տարածքից։ Լրագրողների հետ զրույցում Կարապետյանը նշել է, որ իր աշխատասենյակից առգրավվել է 37 աշխատանքային փաստաթուղթ։

Նրա խոսքով՝ այս գործողությունները կարելի է դիտարկել որպես իշխանությունների կողմից մեկնարկած ճնշումների մաս։ Նա ենթադրում է, որ իրավապահ մարմինները փորձում են ինչ-որ գործընթաց սկսել՝ որևէ հիմք գտնելու ակնկալիքով, սակայն ընդգծեց, որ ինքը դժվարանում է պատկերացնել՝ ինչ նյութ կարող են իրականում հայտնաբերել։

Կարապետյանը նշեց, որ ինքը և իր թիմակիցները չեն վախենում հնարավոր ձերբակալությունից կամ կալանքից՝ ընդգծելով, որ ներկա իրավիճակում անազատության մեջ հայտնվելը որոշակիորեն ընկալվում է որպես արժանապատվության նշան։
 

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։