Ինչպես իր բոլոր գործերում, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ այս արշավում եւս Փաշինյանն իրեն հատուկ փնթիություն է դրսեւորում: Փնթի է որպես վարչապետ, փնթի է որպես գերագույն գլխավոր հրամանատար, փնթի է որպես բանակցող, փնթի է որպես կուսակցության ղեկավար… Որպես տնտեսագետ փնթի չէ՞ կամ՝ որպես տիեզերագնաց: Մի ոլորտ ասեք, որտեղ նա իրեն դրսեւորել է լավագույն կողմերով… Չկա, չեք գտնի, դա հնարավոր չէ: Դե ուրեմն պատկերացրեք, թե ինչ փնթի տեսք ունի Փաշինյանը մեր Եկեղեցու դեմ այս արշավում: Սկսել է հայհոյանքներով, եւ Եկեղեցուն նվիրված նրա վերջին «ելույթն» էր ծայրից ծայր հայհոյանք: Մարդը հայհոյանքով առաջնորդում է կամ պատրաստվում է առաջնորդել Եկեղեցու դեմ արշավը. ի՞նչ ասես այդ մարդուն: Ինձ վրա, որպես հայ քրիստոնյայի, հույս չդնես, Նիկոլ: Ես քո հետեւից եկողը չեմ: Թեկուզ կործանվես, թեկուզ այրվես կրակների մեջ, աչքս էլ չեմ թարթելու:
Եվ, այս ամենով հանդերձ, պատկերացրեք, Նիկոլին հաջողվում է հակաեկեղեցական զորք հավաքել իր շուրջը: Մի փոքր խմբագրելով մեծ պատմաբան եւ վիպասան Րաֆֆուն՝ կարելի է հանգիստ խղճով ասել. «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշարված էր… Թուրք, քուրդ, բոշա, ջուլո եւ ավելի քան 20 հազար խառնիճաղանճ բաշիբոզուկներ, խառն տաճկաց հագուստափոխ ասկյարների հետ, շրջապատել էին Եկեղեցին: Զանգերը տագնապ էին ղողանջում ի լուր հայության, բայց քրիստոնյա հայերի սրտերն ասես դատարկվել էին իրենց իսկ հազարամյա հավատքից: Բարբարոսի սուրը եւ գերությունը սպառել էր նրանց: Եկեղեցու միջնաբերդը դեռ մնացել էր անառիկ, բայց չորեք կողմից սեղմված էր կարծես մի երկաթե օղակի մեջ, որը, հետզհետե նեղանալով, կամենում էր միանգամից խեղդել եւ մահացնել այնտեղ պաշարվածներին: Հարաբերությունը դրսի հետ բոլորովին կտրված էր: Պաշարումը պատահեց 2025 թվին, Նիկոլ Անհողի գահակալության յոթերորդ տարում»: Ահա, այսպես:
Իսկ որտեղի՞ց Նիկոլին այս հակաեկեղեցական զորքը, անհավատների այս բանակը: Դրսի «անբարոյական» աջակցությունը հասկանում ենք, տեսնում ենք, փոթորկվում ենք, իսկ ի՞նչ անենք, երբ անհավատների բանդաներում ծանոթ դեմքերի ենք հանդիպում: Ինչո՞ւ է Նիկոլը նրանց այսպես, գրեթե մորեմերկ, նետել այս պայքարի մեջ, ինչո՞ւ երեսները չի ծածկում մի բանով, որ մենք նրանց գոնե չճանաչենք… Ռուբեն Ռուբինյան, Արայիկ Հարությունյան, Հայկ Կոնջորյան, Արթուր Հովհաննիսյան… Ընդհուպ Ալեն Սիմոնյան եւ անգամ մանդատավոր կանայք՝ սատանայի նման ծուռ ոտքերով: Բա եթե վաղը Փաշինյանը տապալի նաեւ այս շարժումը, նշածս հարիֆներն ի՞նչ են անելու, գլուխներն ո՞ւր են թաքցնելու, որ դրանք չթռչեն սրի վերածված խաչից: Այս բազմությանն իր մեղքերի համար ապաշխարել չկա, տրված չէ, նախատեսված չէ: Նրանց վերջն այն խարույկն է, որ այսօր վառել են մեր եկեղեցիների ու վանքերի շուրջը: Եվ այնքան փնթի է Նիկոլն իր այս նախաձեռնության մեջ, որ կամա թե ակամա հայտնվել է Ալիեւի կողքին՝ նույն նժարի վրա: Իլհամն այնտեղ է ոչնչացնում մեր հոգեւոր մշակույթի կոթողները, Նիկոլը՝ այստեղ:
Ու քանի որ փնթիությունից խոսեցինք, մի քանի խոսք էլ էն փնթի «քահանայի» մասին ասեմ, որ փորձում է Հայոց եկեղեցու դռները ներսից բացել Նիկոլի «թուրք, քուրդ, բոշա, ջուլո եւ մնացած 20 հազար խառնիճաղանճ բաշիբոզուկների» առաջ: Հիմար տղա դուրս եկավ այդ «քահանան»: Դե, Նիկոլի փնթի ընտրության հետեւանքն է… Հավանաբար, Նիկոլը սրա խելքը կերել է, թե քեզ կաթողիկոս կդարձնեմ: Կարգալույծ է հռչակվել, բայց այնքան հոգեւոր բարոյականություն չունի, որ եկել է պսակադրություն կատարելու: Այ տղա, Նիկո՞լն է քո հայրապետը, թե՞ Ամենայն հայոց կաթողիկոսը, որին ստիպեցիր քեզ փիլոնահան անել: Գնա՝ Նիկոլին ինչքան ուզում ես, ծես մատուցիր, օրհնիր, հաղորդություն տուր, կնքիր, ամուսնացրու… Ինչ ուզում ես, արա, ոտքերը դիր տազիկի մեջ՝ լվա… Դու ո՞ր բարոյական իրավունքով ես ուզում քեզ մեղսակից դարձնել նոր-նոր ընտանիք կազմող հայ տղային ու աղջկան: Բա պահվածքը… Դու քեզ կողքից տեսա՞ր… Թե բա՝ կաթողիկոսը չի կարա ինձ կարգալույծ անել… Իյա, իրո՞ք: Իսկ այդ նույն կաթողիկոսը կարո՞ղ էր քեզ քահանա ձեռնադրել: Բա էդ ո՞նց է ստացվում, այ փնթի աշխարհական:
ՀԳ. Օրերս Նիկոլը նույն փնթի ոճով խոստացավ, որ իր կյանքի գնով էլ լինի, հասնելու է կաթողիկոսի հեռացմանը: Կարճ կպատասխանեմ՝ չես կարող: Ուրիշ բան մտածիր՝ ապագադ փրկելու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/3301b41bceae97d21d2359170acae743
© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»




