Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է էրդողանին հրավիրել Հայաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկն էր Թուրքիա, որտեղ հանդիպում է ունեցել նաև Թուրքիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Նիկոլ Փաշինյանն ասել է․

«Պատրաստվում եմ էրդողանին հրավիրել Հայաստան՝ մասնակցություն ունենալու հաջորդ տարի գարնանը Երևանում տեղի ունենալիք եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին: Հույս ունեմ՝ հաջորդ տարի հանդիպումը տեղի կունենա ՀՀ-ում»։

Հիշեցնենք, որ ավելի ուշ տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, որի ժամանակ վարչապետը ընդգծել է ՀՀ հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործընթացին և շեշտել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականության շարունակականության իր հանձնառությունը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։