Գործարար, գյուղատնտես Հարություն Մնացականյանը գրում է․
Էս օրինակը ցույց եմ տալիս , թող ՍԱՏՄ-ն էլ տեսնի։ Շատ են խոսում սերտիֆիկացված, արտասահմանյան տնկիների մասին, բայց…
Բանալի բառը արտասահմանյանն է , ու թե ինչ որակի տնկիներ են մտնում չխոսեմ։ Սա Vitafruit իտալական ընկերության հավաքած տնկիներ են , որը բարձում ու ուղարկում են ՀՀ, բան չեմ ասում , բարձման պրոցեսը նայեք, ոնց որ թշնամու համար ապրանք ուղարկեն ։ 1 տարվա մեջ այս ֆիրմայի կողմից 100 000-ից ավել խնդրահարույց տնկիներ են մտել մեր երկիր , տարբեր հիվանդություններով։ Էս մասին կարծեմ մի քանի տեղ զեկուցվել է նույնիսկ(հստակ չեմ տիրապետում ինֆորմացիային)։ Այս տնկիները ներկրող ու վաճառողները կոնկրետ հանցագործություն են անում հայ ֆերմերների հանդեպ ովքեր ցանկանում են խոշոր ներդրումներ անել ու այգի հիմնել ու սրա կամ առհասարակ անորակ տնկիների ներմուծման դեմն առնել է պետք։ Հարգելի ֆերմերներ, առաջարկում եմ տնկի գնելուց պարտադիր ներմուծողից պահանջեք փաստաթղթեր , թե արտասահմանյան ո՞ր ընկերությունից են գնել ապրանքը, դրան գումարած մի քանի նմուշ էլ տարեք ՀԱԲԼԾԿ ,տվեք ստուգման։
Ինձանից հասնում է ահազանգելը , պատկան մարմիններից` գրածս ինֆորմացիան ստուգելը , ֆերմերներին էլ ուշադիր ու հետևողական լինելը։ Էսքան բան։
Իսկ դուք կարո՞ղ եք ենթադրել , թե ով է ներկրում այս անորակ տնկիները։
Հ․Գ․ Մեր ունեցած տեղեկությություններով այս տնկինները ներկրում է ինը տոկոս քվե ստացած Երևանի քաղաքապետ աշխատող Տիգրան Ավինյանը։