«34 տարի հայ հասարակությունն այդպես էլ չձևավորեց Արծվաշենը վերադարձներու հանրային պահանջ»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ միջազգայնորեն ճանաչված և անբաժանելի մաս կազմող Արծվաշենն է: 1992 թվականի օգոստոսի 8-ից այն գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի տակ:
34 տարի: Այդ տարիների ընթացքում աշխարհում հայտնվեց թվով 7 նոր պետություն, եղան հարյուրավոր պատերազմներ և զինված բախումներ: Ավելին` այդ տարիներին Հայաստանը երեք պատերազմ տեսավ, մի քանի անգամ դե ֆակտո փոխվեց Հայաստանի աշխարհաքաղաքական քարտեզը, ՄԱԿ-ը մի շարք բանաձևեր ընդունեց… Իսկ Արծվաշենի վերաբերյալ ոչ մի խոսք: Ոչ աշխարհում, ոչ էլ Հայաստանում: Տրամաբանական է, որ Ադրբեջանում Արծվաշենը մոռացության են ենթարկել: Միջազգային կառույցները չեն խոսում Արծվաշենից, քանզի Հայաստանից ազդակներ չունեն: Դա էլ է տրամաբանական: Սակայն, Հայաստանի` Արծվաշենի վերաբերյալ լռությունը չունի բացատրություն:
Շատերն Արծվաշենի կորստի մեջ Տեր-Պետրոսյան Լևոնին են մեղադրում, մյուսները` Սարգսյան Վազգենին… Լավ, ենթադրենք այդպես է` վերջիններս մեղավոր էին: Բա մե՞նք: 34 տարի հայ հասարակությունը այդպես էլ չձևավորեց Արծվաշենը վերադարձներու հանրային պահանջ: Հայ հասարակությունը չունի այդպիսի օրակարգ: Ցավոք, վերջին տարիներին հանրության շրջանում ձևավորվում է հակառակ` Արծվաշենը չվերադարձնելու օրակարգ: Հայաստանում ապրող բնակիչների զգալի մասը մտածում է, որ կարելի ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա` Արծվաշենն Ադրբեջանին, մնացած անկլավները` Հայաստանին: Բնակիչների այդ խմբին դաս չեղավ Արցախը, Կիրանցը, Ջերմուկի մի հատվածը, Սև լիճը… Վերջիններս չեն հասկանում, որ Ադրբեջանը և Ասքիփարան, Սոֆուլու-Բարխուդարլուն, Քյարքին կվերցնի, և Արծվաշենը չի տա: Թեպետ, երբեմն մտածում եմ, որ լավ էլ հասկանում են, ուղղակի… անհայրենիք են: Ցավոք, հենց իրենք են օրակարգ ձևավորում:
Իսկ Արծվաշենը… Արծվաշենը շուտով կրկին կդառնա քաղաքական շահարկումների առարկա: Մինչև խորհրդարանական ընտրությունների ավարտ: Այնուհետև, կրկին կմոռացվի կամ կյանքի կկոչվի հայազգի բնակչության անհայրենիք հատվածի կողմից ձևավորված օրակարգը»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։