Armlur-ը գրում է․ Արմավիրի մարզպետի պաշտոնը ամիսներ շարունակ ազատ մնալով համալրվեց միայն 2025 թվականի սեպտեմբերի 5-ին։
Նոր մարզպետ Վահրամ Խաչատրյանը աչքի զարնող և շքեղ հայտարարագիր ունի։
Խաչատրյանը մինչ մարզպետ լինելը եղել է Մեծամոր համայնքի ղեկավար և հայտարարագիր ներկայացրել է հենց այդ պաշտոնի համար։
Մինչ 2018 թվականի հեղափոխությունը Վահրամ Խաչատրյանը 2015-2019 թվականներին եղել է ՀՀ Արմավիրի մարզի Նորապատ համայնքի ղեկավարը, ապա 2019-2021 թվականներին վերընտրվել է ՀՀ Արմավիրի մարզի Նորապատ համայնքի ղեկավարի պաշտոնում։
2021 թվականի հունիսի 6-ին նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ, ապա
2021 թվականի նոյեմբերի 2-ին նշանակվել է Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար։
Վահրամ Խաչատրյանն ամուսնացած է և ունի 3 երեխա: Նրա կինը Լուսինե Գևորգյանը «ՀԱՇ ԸՆԴ ՎԻ ՖՈՒԴ» ՍՊԸ-ի տնօրենն է։
Այսպիսովա, ինչ ունեցվածք ունի Արմավիրի նոր մարզպետը.
Մարզպետ Խաչատրյանը, 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի համաձայն, հայտարարագրել է 6 անշարժ գույք՝ 2 հողամաս, 2 ավտոկայանատեղի, 1 ավտոտնակ, 1 հասարակական նշանակության շինություն։
ավտոկայանատեղիները գտնվում են Երևանում, իսկ մյուս գույքերը Նորապատ համայնքում։
Որպես տվյալ տարվա սկզբում առկա տրանսպորտային միջոց մարզպետը հայտարարագրել է 2013 թվականին ձեռք բերված CITROEN մարդատար մեքենա, իսկ տարվա ընթացքում ձեռք է բերել MERCEDES-BENZ մակնիշի 2014 թվականի արտադրության ավտոմեքենա, որն արժեցել է 7 մլն 344 հազար դրամ։
Արդյունքում տարեվերջին ունեցել է 2 անշարժ գույք։
Որպես թանկարժեք անշարժ գույք նա հայտարարագրել է 33 հազար դոլար արժողությամբ Rolex տեսակի ժամացույց, 20 մլն դրամ արժողությամբ ոսկյա զարդեր։
Որպես թանկարժեք գույք մարզպետը հայտարարագրել է նաև 50 մլն 131 հազար դրամ արժողությամբ բնակարանի գնման իրավունք։
Խաչատրյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 հազար 469 դրամ։
Կանխիկ դրամական միջոցները կազմել են 3,8 մլն դրամ, 20 հազար դոլար, 78,5 հազար եվրո։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 13 մլն 499 հազար դրամ, որից 8 մլն 332 հազարն աշխատանքի վարձատրություն է Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանից։
Եկամուտներից 1 մլն 566 հազար դրամը եկամտահարկի վերադարձ է ՀՀ ՊԵԿ-ից, իսկ 3,6 մլն դրամը կնոչ ղեկավարած ՍՊԸ-ից ստացված եկամուտ է վարձակալության դիմաց։
Ստացվում է կինը վարձակալել է ամուսնու ընկերությունը և ամսեկան վարձավճար է վճարում։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 52 մլն 15 հազար դրամ, որից 43,6 մլն դրամը բնակարանի հիփոթելի մայր գումարի մնացորդն է։
Վահրամ Խաչատրյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է։