Search
Close this search box.

32 աշխատակից է ազատվել, էն հրահրող ընդդիմադիրները հասկանո՞ւմ են, որ մարդիկ խնդրի առաջ կանգնեցին. Ավինյան

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի 32 աշխատակից ազատվել է աշխատանքից:

Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ այդ մասին ցավով է խոսում, քանի որ խոսքը 32 ընտանիքի մասին է:

«Օրինակ, էն ընդդիմադիրները, որոնք որ հրահրում էին, ուղղորդում էին էս գործընթացը, ոգևորվել էին, նոր շարժում էին ուզում սկսել էս պրոցեսի վրա, հասկանո՞ւմ են, որ էս մարդիկ նման խնդրի առաջ կանգնեցին»,- ասաց Ավինյանը:

Ըստ քաղաքապետի, որոշ դեպքերում անհրաժեշտ կոշտությունն այլընտրանք չունի և Երևանի քաղաքապետարանի համար սև գումարի շրջանառությունն ու նման բարքերի շարունակությունն անընդունելի է, հատկապես այն պարագայում, երբ նրանց առաջարկվում է բավական մրցունակ աշխատավարձ:

Արդյո՞ք հնարավոր է միանգամից 30 վարորդ գտնել ու փոխարինել՝ հարցին, Ավինյանն ասաց՝ ՀՀ-ում D կարգի վարորդական իրավունք ունեցող 50 հազար վարորդ կա և հնարավորությունները լայն են: